Աշոտ Աղաբաբյան. Ես աջակցելու եմ ՀՀԿ-ին, մարդ ինքն իր էրեխուց կհրաժարվի՞. 1in.am
Շաբաթ օրը ՀՀԿ-ն հրապարակեց տարածքային ցուցակները: Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) այս անգամ չի ընդգրկվել ռեյտինգային ցուցակում, բայց չի հիասթափվել, կպայքարի ՀՀԿ–ի հաղթանակի համար:
–[b] Պարոն Աղաբաբյան, ՀՀԿ-ն որքան էլ նշում էր, որ ցուցակներում փոփոխություններն անխուսափելի կլինեն և այլն, բայց ցուցակները գրեթե նույնությամբ պահպանվել են՝ բացառությամբ մի քանիսի: Չե՞ք վիրավորվել, որ ընդգրկված չեք ցուցակում:[/b]
– Բայց ինչի պիտի վիրավորված լինեի… Ոչինչ, չկանք՝ չկանք, հո դրանից Հայաստանին բան չի՞ լինի: Կարևորը Հայաստանը լավ լինի, Հայաստանին բան չլինի, ժողովրդին բան չլինի, մեզ ի՞նչ է եղել: Մենք էլ մի ժամանակ կայինք, մյուսները չկային:
Ես աջակցելու եմ ՀՀԿ-ին, մարդ ինքն իր երեխուց կհրաժարվի՞:
–[b] Բայց նեղացողներ եղան…[/b]
– Հիմա նեղացողներ եղան՝ անձնական խնդիրներից ելնելով: Ես անձնական խնդիրներ չունեմ, ես մի խնդիր ունեմ՝ Հայաստանում կենսամակարդակը այն աստիճանի լինի, որ գոնե համապատասխանի այդ միլիարդատեր հարուստներին:
–[b] Այս ընտրություններին կաշխատեք ՀՀԿ-ի համա՞ր, թե՞ իներտ կմնաք:[/b]
– Ես իներտ կեցվածքով չեմ մնա, անպայման կաշխատեմ, ուղղակի իմ կարծիքով՝ կուսակցությունից որևէ հրահանգ պիտի գա, թե ինչ պիտի անեմ, ում պիտի պաշտպանեմ: Բնականաբար, ամեն ինչ ճիշտ և նորմալ կլինի:
Մանրամասներն՝ [url=http://www.1in.am/2091669.html]այստեղ[/url]