Մադրիդի ոստիկանությունը Մարադոնային հարցաքննել է հարձակում գործելու կասկածանքով
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ոստիկանության կողմից հարցաքննվել է Մադրիդի հյուրանոցում:
56-ամյա Մարադոնան ժամանել է Իսպանիայի մայրաքաղաք, որպեսզի աջակցի «Նապոլիին»` «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում, որը կայանալու է այսօր` Երևանի ժամանակով 23:45-ին:
Նշվում է, որ արգենտիացուն կասկածում են հյուրանոցում սեփական համարում իր ընկերուհու վրա հարձակվելու մեջ: Հյուրանոցի մենեջերը ոստիկանություն է զանգահարել, հյուրանոց է եկել նաև շտապօգնության բրիգադը, սակայն Մարադոնայի ընկերուհին հրաժարվել է բուժզննում անցնել և հայտարարություն գրել: