Միջադեպ` ադրբեջանա-վրացական սահմանին. տղամարդը կրակ է բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ
Սալախլը Սամուխի գյուղի շրջանում՝ սահմանապահ ծառայության տարածքում, զինված տղամարդու են նկատել, ով փորձել է խախտել պետական սահմանը, հայտնում է հaqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժնին:
Ըստ կայքի՝ սահմանախախտը չի ենթարկվել սահմանապահների օրինական պահանջներին և զինված դիմադրություն ցույց տալով՝ փորձել է փախուստի դիմել:
Սահմանապահների կողմից բացված հրազենային կրակի արդյունքում սահմանախախտը վիրավորվել է։ Նա ձերբակալված է:
Պարզվել է, որ նա նույն գյուղի բնակիչ, 54-ամյա Մուհամմադ Իսաօղլու Ղարաևն է;