Հայաստան ներմուծվող բեռները մնացել են ռուս-վրացական սահմանին. վրացական կողմը չի թույլատրում տեղափոխումը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ է՝ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարհաշինությունում եւ այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի բանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել:
Այդ բեռները նախատեսված են հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների համար:
Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բատիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ հայկական այլ ընկերության համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 1 6-ին եւ 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ոուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։