Վարորդը որքանով տեղյակ է՝ Էդուարդ Մադաթյանը չի առաջադրվելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրեբունի վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), ով խնամիական կապերի մեջ է Մհեր Սեդրակյանի հետ:
Էդուարդ Մադաթյանի որդին՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը, ամուսնացած է Մհեր Սեդրակյանի դստեր հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ էդուարդ Մադաթյանից, սակայն վերջինիս փոխարեն հեռախոսին պատասխանեց վարորդը և տեղեկացրեց, որ ինքը որքանով տեղյակ է՝ Էդուարդ Մադաթյանը չի առաջադրվելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]