2861 դիտում
14:48 20-08-2016
Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո, որքանով տեղյակ եմ՝ պետք է նաև պլաստիկ վիրահատության ենթարկվեր. պաշտպան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վիրահատությունը երեկ նորմալ է անցել: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց Պ. Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
«Իմ տեղեկություններով՝ Պավել Մանուկյանը ոտքի վիրահատությունից հետո պետք է նաև պլաստիկ վիրահատության ենթարկվեր: Սա՝ որքանով որ տեղյակ եմ, քանի որ բժշկի հետ չեմ խոսել»,-ասաց Ի. Պետրոսյանը:
Հարցին, թե Պավել Մանուկյանի ոտքը վիրահատության արդյունքում
կարճացվել՞ է, թե ոչ, պաշտպանն ասաց, որ հետագայում կերևա:
Հիշեցնենք, որ Պավել և Արամ Մանուկյանները հուլիսի 27-ին ոտքերից հրազենային վիրավորումներ էին ստացել և տեղափոխվել սկզբում «Էրեբունի», ապա՝ «Դատապարտյալների հիվանդանոց»:
Իսկ Պավել Մանուկյանը ուներ նաև բեկորային վիրավորումներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
556 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
736 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը