211652_close_icon

Կրեմլը պատասխանել է Ճապոնիայի բողոքի նոտային

views-count3373 դիտում article-date 15:55 14-02-2017
Կուրիլյան կղզիների շարքը Ռուսաստանին է պատկանում, այդ իսկ պատճառով 5 կղզիների անվանակոչումը իր սուվերեն իրավունքն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ճապոնիայի կառավարության բողոքի նոտային, հաղորդում է Ria NBovosti-ն։ «Ճապոնիայի դիրքորոշումը լավ հայտնի է։ Մենք բարձր ենք գնահատում երկկողմ հարաբերություններում ցուցաբերվող նոր դրական դինամիկան։ Այդուհանդերձ, Կուրիլյան կղզիները մնում են Ռուսատսանի տարածքի մեջ»,-ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՌԴ վարչապետի հրահանգով 5 կղզիներ անվանակոչվեցին ԱԳ նախարար Անդրեյ Գրոմիկոյի, Սախալինի նահանգապետ Իգոր Դերեվյանկոյի, գեներալներ Կուզմա Ֆարհուտդինովի, Ալեքսեյ Գնեչկոյի և ՌԾՕՈՒ կապիտան Աննա Շչետինինայի անուններով։

Նմանատիպ նյութեր