211652_close_icon
views-count4312 դիտում article-date 10:46 14-02-2017

Պաշտպանության նախկին նախարարը դարձել է «խաղալիք». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար երեկ ևս մեկ դաշինք ձևավորվեց՝ «Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ Այստեղ պաշտպանության նախկին նախարարը, եթե նույնիսկ գլխավորի դաշինքի համամասնական ցուցակը, միևնույն է, չի կարող առանցք լինել։ 2013-ի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով 2-րդ, իսկ ժողովրդական համոզմունքի համաձայն՝ 1-ին տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը ստվեր է գցում Օհանյանի անձի վրա։ Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նույնպես չի կարող սույն դաշինքի առանցքը լինել։ Նախ, նա վերջին պահին միայն միացավ։ Բացի այդ, «Ժառանգության» ամենաժողովրդական դեմքը՝ Զարուհի Փոստանջյանը, բոյկոտել է այս միավորումը և երկու օրից իր ասուլիսում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնի դրա համար։ Այսինքն՝ Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» սույն դաշինքին միացել են հնարավորինս ամենաթույլ դիրքերով, իսկ դա նշանակում է, որ ազդեցությունը ներդաշինքային և ընտրական գործընթացների վրա մինիմում է լինելու, եթե առհասարակ լինի նման ազդեցություն։ Երեկ առավոտյան, մինչև սույն դաշինքային համաձայնագրի հանդիսավոր ստորագրումը, ասուլիս հրավիրեց Վիկտոր Դալլաքյանը։ Նախորդ շաբաթվա վերջին արդեն պարզ էր, որ նա հետ է կանգնելու Սեյրան Օհանյանի հետ քաղաքական ճանապարհ անցնելու մտադրությունից։ Մամուլը ողողված էր հրապարակումներով, թե պաշտպանության նախկին նախարարը դարձել է «խաղալիք» ուրիշների ձեռքին։ Իսկ այդ ուրիշը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր համարվում»: [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր