211652_close_icon
views-count1580 դիտում article-date 10:27 14-02-2017

Ստվերների պայքարը. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանի ամենահիմնական խնդիրներից մեկը, բոլորի կարծիքով ու բոլորի մատուցմամբ, ստվերի առկայությունն է տնտեսական կյանքում։ Այո, ստվերային տնտեսությունն իսկապես պետության զարգացման ամենակարևոր խոչընդոտներից է։ Սակայն ոչ պակաս, իսկ գուցե ավելի կարևոր է այն ստվերը, որն առկա է քաղաքական դաշտում։ Այդ ստվերը վերջին շրջանում մենք տեսնում ենք գրեթե ամեն օր դաշինքների կազմավորման, փլուզման, նորերի կազմավորման ու նորերի փլուզման հեռանկարով։ Ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերն ամեն ինչ անում են ստվերում՝ բանակցում են ու չեղյալ հայտարարում պայմանավորվածությունները, նորից են պայմանավորվում ու նորից բաժանվում։ Ամեն ինչ տեղի է ունենում հասարակությունից թաքուն, բայց ներկայացվում է՝ որպես հասարակության շահից բխող գործընթաց։ Եվ, մեծ հաշվով, առաջիկա խորհրդարանական ընտրություններում մենք տեսնելու ենք ստվերների պայքար՝ իշխանության ու իշխանության, իշխանության ու ընդդիմության, ընդդիմության ու ընդդիմության միջև։ Հասարակությանն այդ պայքարում որևէ տեղ չի հատկացվում։ Բացի ընտրությունների օրն այս կամ այն ստվերի հաղթանակի ամրագրումից»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր