Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Bloomberg-ը գրում է, որ վելուծաբանների գնահատականների համաձայն՝ նախորդ շաբաթ ԱՄՆ-ում նավթի պաշարները ավելացել են 6 անգամ անընդմեջ /3,5 մլմ բարելով/։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը վաղը կհրապարակի համապատասխան զեկույցը։
Այսպես, Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0,16 ԱՄՆ դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 55,75 դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում ավելացել է 0,07 ԱՄՆ դոլարով՝ 1 բարելի դիմաց կազմելով 53,79 դոլար։