«Կու-Կլուկս-Կլան»-ի առաջնորդ Ֆրանկ Անկոնեին սպանել են նրա կինն ու խորթ որդին. NYT
Աջ ծայրահեղական ռասիստական «Կու-Կլուկս-Կլան» կազմակերպության առաջնորդ Ֆրանկ Անկոնեին, ում նախորդ շաբաթ հայտնաբերել էին մահացած, սպանել են։
Ինչպես հայտնել է The New York Times թերթը, երեկ՝ փետրվարի 13-ին, մեղադրանքներ են առաջադրվել նրա կնոջը՝ 44-ամյա Մալիսսե Անկոնեին ու խորթ որդուն՝ 24-ամյա Փոլ Ջինքերսոնին։ Իրավապահներն այդ սպանությունն անվանել են ողբերգական և անիմաստ։
51-ամյա Անկոնեին գտել էին ձկնորսները, ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Միսսուրի գետի ափին՝ հրազենային վնասվածքներ ստացած գլխով։ Ոստիկանության տվյալներվ՝ վերջինիս սպանել են փետրվարի 9-ին։
Վարկածներից մեկի համաձայն՝ նրա վրա կրակել են ատրճանակից, իսկ մյուս վարկածի համաձայն՝ որսորդական հրացանից։ Նախնական վարկածով՝ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան վեճի ժամանակ և ոչ մի առնչություն չունի Անկոնեի գործունեության հետ։