211652_close_icon
views-count3459 դիտում article-date 00:12 17-03-2014

Ընտանեկան ողբերգություն Գյումրիում. մոր սպանությունից մեկ տարի անց երիտասարդը սպանել է խորթ հորը. NEWS.am

Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում ազգությամբ եզդի, 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը մարտի 15-ին՝ գիշերը ժամը 22:00-ի սահմանում, սպանել է իր խորթ հորը՝ ազգությամբ քուրդ, 54-ամյա Էվիլիա Գյուլիշթեքինին: Դեպքին ականատես է եղել Մաքսիմի մորաքույրը՝ Բասե Շարոյանը, որը [url=http://news.am/arm/news/199243.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրուցում պատմեց, որ հայր ու որդի վիճել են, ապա Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը: «Մենք գերեզմանոցից եկանք, Էվիլիան Մաքսիմին ասեց, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Էս Մաքսիմն էլ՝ թե ոնց, դու մամայիս փողով ե՞ս սպանել, դու հասկանում ե՞ս՝ ինչ ես խոսում: Ու Մաքսիմը գույնը գցեց: Հետո եկանք տուն, Էվիլիան իջավ ներքեւ՝ մեքենայի վրա գործ անելու: Եկավ տուն, մտավ լողանալու, դուրս եկավ, նորից ասեց, որ գնալու է Թուրքիա: Մաքսիմս նորից բարկացավ, թե ինչի էս գնում ու իրան կանչեց ներքեւ: Իրանք որ իջան, ես էլ հետեւներից իջա: Իրար քաշքշեցին, ու մեկ էլ բռնեց ու դանակը խփեց սրտին»,-պատմեց Բասե Շաքոյանը: Նշենք, որ Մաքսիմի մորը՝ Մայա Բաքոյանին մոտ մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու եղբայրը՝ 4 տարեկան որդու աչքի առջեւ հրազենային մահացու վնասվածք հասցնելով կնոջը: Մինչեւ Թուրքիա՝ ամուսնու հարազատների մոտ մեկնելը, Մայա Բաքոյանը ամուսնու՝ Էվիլիա Գյուլիշթեքինի հետ 12 տարի ապրել էր Գյումրիում: Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Էվիլիան ազգությամբ թուրք է: Էվիլիան, սակայն, հետագայում հերքել էր այդ լուրը, ասելով, որ ինքն ապրել է Թուրքիայում, սակայն ազգությամբ ոչ թե թուրք է, այլ քուրդ: Մանրամասները՝ [url=http://news.am/arm/news/199243.html]NEWS.am[/url]-ում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր