Գերմանիայի նախագահ է ընտրվել Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Գերմանիայի նախագահ է ընտրվել սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը։
Նշվում է, որ Շթայնմայերը Գերմանիայի Դաշնային ժողովի պատվիրակների կողմից ստացել է բավարար աջակցություն։
Հավելենք նաև, որ նախկին ԱԳ նախարար Շթայնմայերը, ով արդեն նորընտիր նախագահն է, իր երդմնակալությունը կստանձնի մարտ ամսին։