211652_close_icon
views-count3449 դիտում article-date 13:10 22-02-2020

Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին' Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր