Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ներքին գործերի աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում չեզոքացրել է 2 ծայրահեղական խմբերի։ Այդ մասին հաղորդել է այդ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հատուկ գործողություններն անցկացվել են Ալմա-Աթայում և նրա մերձակա շրջաններում։
Սպանվել է 15 ծայրահեղական, ովքեր ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում, մեղադրվում էին կրոնական թշնամանք տարածելու, ինչպես նաև անօրինականորեն զենք պահելու ու կիրառելու մեջ։