211652_close_icon
views-count2412 դիտում article-date 11:27 30-09-2014

Սիրիան ԱՄՆ-ին կոչ է արել իր տարածքում ավիահարվածներ հասցնել նաև ծայրահեղական մյուս խմբավորումների դիրքերին

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն ԱՄՆ-ին կոչ է արել ավիահարվածներ հասցնել ոչ միայն «Իսլամական պետության», այլև՝ մնացյալ ահաբեկչական կազմակերպությունների դիրքերին: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Մուալեմը նկատել է, որ «Իսլամական պետությունը» և երկրում իրենց գործունեությունը ծավալած մյուս խմբավորումներն ունեն նույն ծայրահեղական գաղափարախոսությունը և հետևաբար անհրաժեշտ է ավիահարվածներ հասցնել նաև նրանց: Դրա հետ մեկտեղ Մուալեմը նկատել է, որ Սիրիան ու ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարում հանդես են գալիս միևնույն դիրքերից. «Մենք պատերազմոմ ենք «Իսլամական պետության» դեմ, նրանք (ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան) նույնպես պատերազմում են «Իսլամական պետության» դեմ»: Մուալեմը հայտարարել է, որ իրենք գոհ են միջազգային կոալիցիայի գործողություններից:

Նմանատիպ նյութեր