ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել եվրոպական քաղաքականությանը. Ֆ. Մոգերինի
Միացյալ Նահանգները լավ կանի՝ չմիջամտի եվրոպական քաղաքական գործերին։ Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ ԱՄՆ կատարած իիր այցի ժամանակ, հաղորդում է DW-ն։
«Մենք չենք խառնվում ԱՄՆ-ի քաղաքականությանը, և եվրոպացիներն էլ ակնկալում են, որ Ամերիկան չի միջամտի եվրոպական քաղաքականությանը»,-ընդգծել է նա։
Մոգերինին մեկնաբանել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև առևտրային համաձայնագրի ստորագրման հավանականությունը. «Մեծ Բրիտանիան առնվազն 2 տարի կմնա ԵՄ-ի անդամ պետություն և չի կարող բանակցություններ վարել որևէ երրորդ երկրի հետ»։