211652_close_icon
views-count5368 դիտում article-date 12:10 11-02-2017

Փրկարարները ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերել

Փետրվարի 11-ին, ժամը 05:58-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն Արարատ Ռեզորթ հյուրանոցային համալիրի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 35 VU 945 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 11-ին, ժամը 02:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ծովինար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները նախկին Քաղառի պահեստների մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Volkswagen Touareg մակնիշի 55 VA 855 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր