«Լիվերպուլը» պատժեց The Sun պարբերականին
«Լիվերպուլը» The Sun պարբերականի լրագրողներին արգելել է ներկա լինել թիմի տնային խաղերին և մամլո ասուլիսներին: Ակումբը The Sun-ի թղթակիցներին չի հավատարմագրելու և նրանք չեն կարողանալու այցելել «Էնֆիլդում» կայանալիք բոլոր մրցաշարերի հանդիպումներին:
Նման խիստ որոշումը կապված է թերթի հոդվածներից մեկի հետ` 1989 թվականին «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության մասին` «Ճշմարտություն» վերնագրով:
Այդ հոդվածում The Sun-ը` հղում անելով ոստիկանության անանուն աշխատակիցներից մեկին, գրել էր, որ «Լիվերպուլի» երկրպագուները դատարկել են զոհերի գրպանները և միզել ոստիկանների վրա:
Նախորդ տարվա ապրիլին բոլոր մեղադրանքները ճանաչվել են կեղծ, երբ դատարանը որոշեց, որ «Հիլսբորո» մարզադաշտում 96 մարդու կյանք խլած ողբերգությունում երկրպագուների մեղքը չի եղել:


