211652_close_icon
views-count1127 դիտում article-date 12:08 01-10-2014

Թե ինչպես «Պորտո»-ն պատժեց «Շախտյոր»-ին. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի առաջին խաղային օրվա ամենադրամատիկ խաղը կայացավ Լվովում, որտեղ «Շախտյոր»-ը հյուրընկալել էր «Պորտու»-ին: 35-րդ րոպեին հյուրերը 11 մետրանոց հարվածի իրավունք սատացան, սակայն Յասին Բրահիմիի հարվածից հետո Անդրեյ Պյատովը հիանալի ցատկով իր թիմին փրկեց անխուսափելի թվացող գոլից: Ուկրաինացի դարպասապահը դարձավ խաղի հերոսը, քանի որ մի շարք դրվագներում իր թիմին փրկեց վերահաս գոլերից: Առաջին խաղակեսից հետո թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի մեկնարկում «հանքափորները» բացեցին խաղի հաշիվը : Ալեքսանդր Կուչերի աջ թևով իրականացրած հիանալի անցումից և փոխանցումից հետո Ալեքս Տեյշեյրան բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գոլից հետո պորտուգալական թիմը բազում վտանգավոր պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, սակայն ամեն անգամ իր բարձրության վրա էր գտնվում Անդրեյ Պյատովը: «Շախտյոր»-ը իր հերթին մրցակցին անակընկալի էր բերում սուր հակագրոհներով, որոնցից մեկը 85-րդ րոպեին տվեց իր ցանկալի արդյունքը: Տանտերերի կողմից կազմակերպված հիանալի կոմբինացիան եզրափակիեց Լուիս Ադրիանոն: Երկրորդ գոլից հետո թվաց, որ ուկրաինական ակումբը հանեց մրցավեճի հաղթողի հետ կապված բոլոր հարցերը, սակայն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում «Պորտո»-ն անհավանական «comeback» իրականացրեց: Նախ 89-րդ րոպեին Ջեքսոն Մարտինեսը 11 մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ խաղի հիմանական ժամանակին ավելացված վերջին՝ 4-րդ րոպեին կոլումբիացին հավասարեցրեց հաշիվը և իր թիմին մեկ միավոր պարգևեց: «Պորտո»-ն վերոնշյալ խաղում ցուցադրեց, թե ինչպես պետք է պատժել մրցակցին, երբ վերջինս ժամանակից շուտ հավատում է իր վերջնական հաջողությանը: [b]«Շախտյոր» - «Պորտո»՝2:2[/b] Գոլեր՝ Տեյշեյրա 52՛, Լուիս Ադրիանո 85՛ - Մարտինես 89 (11մ), 90+4'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր