211652_close_icon
views-count1839 դիտում article-date 13:24 24-10-2014

ՈՒԵՖԱ-ն պատժեց Ալբանիայի և Սերբիայի հավաքականներին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա – Ալբանիա դադարեցված հանդիպման վերաբերյալ որոշումը: Ալբանիայի հավքականին 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել, իսկ Սերբիայի հավաքականից երեք միավոր է հանվել: Երկու ֆեդերացիաները տուգանվել են 100 հազարական եվրոյով: Բացի այդ Սերբիայի հավաքականը խմբային փուլի առաջիկա երկու տնային հանդիպումները կանցկացնի առանց հանդիսատեսների: Հիշեցնենք, որՍերբիա - Ալբանիա խաղի 43-րդ րոպեին մարզադաշտի վերևում անօդաչու թռչող սարք էր հայտնվել, որի վրա փակցված էր եղել Ալբանիայի դրոշը: Երբ անօդաչու սարքը վայրէջք էր կատարել խաղադաշտում, սերբ խաղացողները շտապել էին հեռացնել դրոշը: Արդյունքում ալբանացի և սերբ խաղացողների միջև ծեծկռտուք էր սկսվել, որին միացել էին նաև խաղադաշտ ներխուժած տանտերերի երկրպագուները: Հանդիպումը դադարեցվել և հետաձգվել է:

Նմանատիպ նյութեր