Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Փետրվարի 10-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին ընկած հայտնաբերել քաղաքացի Օ. Գ.-ին (ծնված 1928 թ.), ում իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
***
Փետրվարի 10-ին, ժամը 12:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ս. Ս.-ին (ծնված 1952 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: