211652_close_icon
views-count424 դիտում article-date 22:14 16-10-2026

Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։  Այս մասին տեղեկատվություն է տարածում կառավարության լրատվական ծառայությունը և գրում, որ Երևանում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը, զրույցը վերաբերել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների

«Նշվել է դրական համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է երկխոսության և դիվանագիտական ջանքերի բացառիկ կարևորությունը դեէսկալացիայի և երկարատև խաղաղության ապահովման համար», գրում է Aliq.ge-ն։

 

Նմանատիպ նյութեր