Լապշինի պահման պայմանները նորմալ են, նա բողոքներ չունի. Բաքվում ՌԴ դեսպան
ՌԴ դեսպանատունը Լապշինի գործով օբյեկտիվ և արդար վճռի հույս է հայտնում՝ միջազգային-իրավական նորմերի և ռուս-ադրբեջանական համաձայնագրերի համապատասխան: Այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:
Նա նշել է, որ Լապշինի գործով «ադրբեջանական կողմը կատարել է գործող ռուս-ադրբեջանական համաձայնագրերով իր պարտավորությունները»:
«Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը ժամանակին տեղեկացվել է Ռուսաստանի քաղաքացու ձերբակալության մասին: Փետրվարի 9-ին հյուպատոսական աշխատակիցը հանդիպել է Լապշինի հետ: Մենք համոզվել ենք, որ ձերբակալվածի պահման պայմանները նորմալ են: Նա բողոքներ չունի: Փաստաբանի պաշտպանությունն ապահովված է»,- հավելել է դեսպանը: