1722 դիտում
16:43 27-12-2016
ՄԻՊ-ը վերահսկում է «Հաց բերող»-ի առողջական վիճակը, պահման պայմանները. Արման Թաթոյան
ՄԻՄ գրասենյակը վերահսկում է «Սասնա ծռեր» խմբի անդամների համար սնունդ հասցրած, հանրությանը «Հաց բերող» մականվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մենք վերահսկում ենք նրա առողջական վիճակը, արդարադատության նախարարության հետ կապի մեջ ենք: Մեր բժիշկը Արթուր Սարգսյանին ընդունել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, դատապարտյալների հիվանդանոցում: Արթուր Սարգսյանը բուժումներ պետք է անցնի, կարևոր բուժման կուրս:
Դեղամիջոցներ կան, որոնք նշանակել են նրան, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ է նշանակված, բայց առողջական վիճակի հետ կապված հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Կարծում եմ լավ է, որ հիվանդանոցում է, որովհետև վերահսկում ենք՝ պե՞տք է արդյոք մասնագիտական այլ հաստատություն տեղափոխել, թե՞ ոչ»,- ասաց Արման Թաթոյանը:
Անդրադառնալով Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին և մեղադրանքին, Արման Թաթոյանը նշեց. «Մեղադրանքի հիմնավորվածության հարցը դատաքննության առարկա պետք է լինի: Մենք վերահսկում ենք, որ նրա պահման պայմաններում խնդիրներ չառաջանան»:
Նմանատիպ նյութեր
11110 դիտում
22:36 14-04-2017
«Հաց բերող, որ ասում ենք, շատ հաց բերողներ ունենք». Արշակ Զաքարյան. Aravot.am
999 դիտում
20:25 15-03-2019
Արման Թաթոյանը ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է ՔԿՀ-ներում անձանց պահման պայմանները
27195 դիտում
07:36 31-12-2016
«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից
Այս բաժնից
889 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
679 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու