Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5 մագնիտուդ ուժգնությամբ
Թուրքիայի Չանաքքալե նահանգում հերթական ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, որի հզորությունը կազմել է 5.0 մագնիտուդ, հաղորդում է այդ երկրի Արտակարգ իրավիճակների հետևանքներիվերացման վարչությունը։
Հիպոկենտրոնը գտնվել է 7.1 կմ խորության վրա։ Ավերածությունների, ինչպես նաև զոհերի ու տուժածներիմասին տեղեկություններ չեն հաղորդվում;
Նշենք, որ փետրվարի 6-7-ը Չանաքքալեում գրանցվել է շուրջ 400 ստորգետնյա ցնցում, որոնց հզորությունը կազմել է մինչև 5.3 մագնիտուդ։ Երկրաշարժերի հետևանքով մոտ 400 տուն է ավերվել։