Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում այսօր տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 4,5 մագնիտուդ: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 03:37-ին: Էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլ նահանգի համանուն՝ Բինգյոլ քաղաում: Հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: