3698 դիտում
10:38 10-02-2017
Հասմիկ Պողոսյանը դիվանագիտական աշխատանքի կանցնի եվրոպական երկրներից մեկում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Բավական երկար ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե ՀՀ մշակույթի նախկին նախարար, անկուսակցական Հասմիկ Պողոսյանը պատրաստվում է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում և ընտրություններից հետո կանցնի խորհրդարանական աշխատանքի՝ լինելով քաջատեղյակ մշակութային քաղաքականությունից ու օրենսդրական գործունեությունից։
Սակայն, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից, ու թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, միանգամից սկսվեցին խոսակցություններ այն մասին, թե շուտով այդ պաշտոնը կստանձնի տիկին Պողոսյանը, ինչի մասին մշակութային կուլիսներում քչփչում էին դեռևս նրա պաշտոնավարման ժամանակ։
Մինչդեռ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հ. Պողոսյանը չի պատրաստվում ոչ պատգամավոր դառնալ, ոչ էլ՛ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։ Կարճատև հանգստից և ընտրությունների թոհուբոհից հետո, որպես դեսպան, կանցնի դիվանագիտական աշխատանքի եվրոպական երկրներից մեկում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2013 դիտում
19:30 04-10-2018
Ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը. Տիգրան Բալայան
12789 դիտում
16:16 27-09-2014
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վարպետորեն պատրաստեց սուջուխ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1201 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
2524 դիտում
08:00 20-11-2024
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»