211652_close_icon

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վարպետորեն պատրաստեց սուջուխ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count12951 դիտում article-date 16:16 27-09-2014
Այսօր՝ սեպտեմբերի 27֊ին, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախաձեռնությամբ Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն֊թանգարան էին հավաքվել մեծ թվով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ թանգարանում կինո դիտումը՝ նախարարն ու լրագրողները շրջեցին թանգարանում, ականատես եղան լավաշի թխմանը, խնոցիով թանի պատրաստմանը։ Լրագրողները տեսան, թե ինչպես է նախարարը պատրաստում սուջուխ, ինչը, անկեղծորեն, նրա մոտ բավականին հաջող ստացվեց։ Լրագրողները իրենց զրույցում ասում էին, որ նման միջոցառումները եթե հաճախակի լինեն, այդ թվում մնացած նախարարների մակարդակով, ապա դա հնարավորություն կտա ավելի պարզ ու անկեղծ ճանաչել տվյալ պաշտոնյային։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+

Նմանատիպ նյութեր