Աղվան Հովսեփյանի եղբայրը չի առաջադրվելու. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից լրագրողները տեղեկացան, որ ԱԺ-ի ընտրություններում չի մասնակցելու։
Թե որն է պատճառը, օրենսդիր մարմնի անդամը փակագծեր չբացեց։ Միայն ասաց, որ իր որոշումն է։
Սակայն «Իրավունք»-ին տեղեկություններ են հասել, որ Հովսեփյանին հասկացրել են՝ մանդատի հույս չունենա։ Հիշեցնենք՝ Ռուբեն Հովսեփյանը նախկին դատախազ, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրն է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]