Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է գրանցվել, այդ են վկայում առևտրի տվյալները։
Այսպես, gazeta.ru-ի փոխանցմամբ, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0,11 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53,06 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0,04 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 55,65 ԱՄՆ դոլար։