211652_close_icon
views-count2006 դիտում article-date 23:38 09-02-2017

Օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 9-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի թիթեղյա ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են ծածկը (մոտ 6 գմ): *** Փետրվարի 9-ին, ժամը 14:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի անցուղու թիվ 7 շենքի տանիքին ամրացված ալեհավաքը թուլացել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են ալեհավաքը: *** Փետրվարի 9-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի նրբանցքի թիվ 1 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ: *** Փետրվարի 9-ին, ժամը 11:08-ին ահազանգ է ստացվել,որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 3/9 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (մոտ 50 գմ): *** Փետրվարի 9-ին, ժամը 10:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Ժպիտներ» մանկապարտեզի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ: *** Փետրվարի 9-ին, ժամը 10:11-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 16 հասցեում գտնվող Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ: ***

Նմանատիպ նյութեր