Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտնել է, որ պաշտոնապես դարձել է ՖԻՖԱ-ի աշխատակից: 56-ամյա նախկին կիսապաշտպանը նշել է, որ աշխատելու է, որպեսզի կազմակերպությունը դառնա ավելի բաց և թափանցիկ:
«Այժմ սա պաշտոնապես եղավ: Վերջապես կկարողանամ իրականացնել իմ երազանքը. աշխատել ՖԻՖԱ-ի բաց և թափանցիկ լինելու համար, այն մարդկանց հետ, որոնք իսկապես սիրում են ֆուտբոլը:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք ինձ ոգեշնչել են, որպեսզի ընդունեմ այս նոր մարտահրավերը», ասել է Մարադոնան: