211652_close_icon
views-count4675 դիտում article-date 22:34 09-02-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 9-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ հատուկ հրշեջ ջոկատի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի 29 UT 080 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 9-ին, ժամը 05:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 20 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford» մակնիշի 027 UL 64 պետհամարանիշով շտապօգնության ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր