211652_close_icon
views-count24460 դիտում article-date 19:20 09-02-2017

Երեկվանից Կրասնոդարում կորած 2 երեխաների 120 ոստիկան է փնտրում

Կրասնոդարի երկրամասի Թբիլիսյան շրջանում երեկվանից՝ փետրվարի 8-ից, կորած դեռահասների փնտրում է 120 ոստիկան և մեծ թվով կամավորներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Դեռահասներ՝ 15-ամյա եղբայրն ու 13-ամյա քույրը առավոտյան դուրս են եկել տանից և չեն վերադարձել: Այս մասին նրանց մայրը հաղորդում է տվել տեղի ոստիկանություն: Երեխաների որոնման օպերացիային մասնակցում է 20 օպերատիվ խումբ, որում ընդգրկվել են փորձառու ոստիկաններ: Այս պահին 120 ոստիկան և մեծ թվով կամավորներ փնտրում են երեխաներին մոտակա ավտոկայաններում, տաքսի ծառայություններում և Կուբան գետի ափին հարակից տարածքում: Նշենք, որ երեխաները կորել են երեկ՝ փետրվարի 8-ին, ժամը 23:00-ի սահմաններում:

Նմանատիպ նյութեր