52243 դիտում
12:34 31-03-2016
Երեկվանից ու ողջ գիշեր տարածքի ոստիկանապետի, քրեականի պետի գլխավորությամբ ոստիկանները, ողջ գյուղն ու փրկարարները փնտրում են 80-ամյա տատիկին, ով գնացել էր բանջար հավաքելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է տվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչը և հայտնել, որ կեսօրին մայրը՝ 80-ամյա Վարդիթեր Սիմոնյանը, տանից դուրս է եկել դեպի հարակից դաշտը և չի վերադարձել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից, նաև՝ ողջ գիշեր և մինչև այս պահը ոստիկանության Նաիրիի բաժնի գրեթե ողջ անձնակազմը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Մանուկյանի գլխավորությամբ գյուղացիների ու կորած տատիկի հարազատների հետ փնտրում են, սակայն ոչ մի արդյունք այս պահին չկա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ արդեն փնտրել են Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Արտամետ, Նոր Գեղի և Լուսակերտ գյուղերին հարակից ձորերում և դաշտամիջյան հատվածներում, քանի որ ամեն տեղ ականատեսներն ասում են, թե նման հագուստով ու կազմվածքով տատիկ իրենք տեսել են այդ հատվածներում:
Ոստիկանների հետ որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև Կոտայքի մարզային փրկարարական վարչության Եղվարդի հրշեջ-փրկարարները:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տատիկի տղան՝ Սևակը, ասում էր. «Շատ առույգ կին է, ու ասել ա, թե գնում եմ բանջար հավաքելու ու ոչ մի խաբար չունենք: Ողջ գյուղով, ոստիկաններով ու փրկարարներով ձոր ու դաշտ, կանալ ու ծառ ու թուփ չենք թողել, չհաշված մի քանի գյուղեր էլ ենք սանրել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1893 դիտում
20:00 15-04-2014
Ականի պայթյունից մահացած 56-ամյա տղամարդը գնացել էր բանջար հավաքելու, որ վաճառի