Աշխարհի ամենամեծ պղնձի հանքավայրը դադարեցնում է իր աշխատանքը
Աշխարհի խոորագույն պղնձի Escondida հանքավայրը կդադարեցնի իր աշխատանքը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Union No.1հանքագործների միության նախագահ Պատրիսիո Տապիային։
Վերջինիս խոսքով՝ անգլիական-ավստրալական BHP Billiton լեռնահանքարդյունաբերական ընկերությունը նման քայլի է գնում՝ կապված հանքագործների գործադուլի հետ։
Նա պարզաբանել է, որ աշխատանքները կդադարեցվեն կարևորագույն կետերում՝ էլեկտրոլիզի առաջին և երկրորդ էլեկտրոլիզի սրահներում և հիդրոմետալուրգիական գործարանում։
Հանքավայրը գտնվում է Պերուի հյուսիսային հատվածում՝ Ատակամի անապատում։ 2015 թվականին ընկերությանը բաժին է հասել համաշխարհային պղնձի արդյունահանման 6 տոկոսը։