«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին հաջողվել է կառավարական զորքերի հետ թեժ պայքարում զավթել Սիրիայի առանցքային համարվող նավթային հանքավայրը, հաղորդում է Reuters-ը:
Այդ երկրում մարդու իրավունքների հետազոտական կենտրոնը հայտնել է, որ «Ջազալ» հանքավայրը վերջինն էր, որ գտնվում էր կառավարության հենթակայության տակ: Ներկա պահին դադարեցված է հանքի գործունեությունը, իսկ Հոմս քաղաքի մոտ շարունակվում են թեժ մարտերը;