33328 դիտում
08:35 09-02-2017
Շղթայական ավտովթար Երևանում. 70-ամյա վարորդը Opel-ով խմած վիճակում բախվել է 2 Volkwagen-ների. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում բախվել են 70-ամյա Սամվել Մարտիրոսյանի վարած Opel մակնիշի 24 OO 965 համարանիշի, 51-ամյա Հարություն Թևանյանի վարած Volkwagen մակնիշի 70 PP 555 համարանիշի և 43-ամյա Սամվել Գևորգյանի վարած Volkswagen jetta մակնիշի 19 OU 606 համարանիշի ավտոմեքենաները: ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի 4 ուղևոր տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով Opel-ի վարորդ Ս. Մարտիրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+