Ադրբեջանի բռնակալը զանգահարել է Բելառուսի բռնակալին և ալիևյան ոճով շնորհակալություն հայտնել բլոգերի արտահանձնման համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ փետրվարի 8-ին, զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին հաղորդում է [url=http://haqqin.az/news/92133]haqqin.az[/url]-ն՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Ալիևը շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմին և Լուկաշենկոյին՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման համար:
Ալիևը Ադրբեջանի և Բելառուսի միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության դրսևորում է որակել այդ քայլը:
Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև երկկողմ մի շարք այլ հարցերի:
Նշվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերրթին ևս շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ երախտիքի խոսքերի համար:
Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանը դռնփակ նիստում օրինական էր ճանաչել բլոգեր Ա. Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը: