211652_close_icon
views-count3797 դիտում article-date 17:47 16-08-2020

Կարեն Հովհաննիսյան. Ադրբեջանի իշխանության հավակնորդ ուժերը ոչնչով չեն զիջում ալիևյան կլանին

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշյան մարտերի ժամանակ և հետո, շատ քիչ էր մնացել, որպեսզի Ադրբեջանում տեղի ունենար հեղափոխություն, կամ փողոցով իշխանափոխություն։ Իլհամն այդ ալիքի դեմն առնելու համար գործի դրեց ոչ միայն բռունցքները, այլ նաև ազգային և կրոնական փոքրամասնություն կազմող բնիկներին ուղիղ ճնշման մեխանիզմը։ Բանը հասավ նրան, որ ուտինների երկու բնակավայրերում հայտնվեցին մարդիկ, ովքեր, ահ ու սարսափ տարածելով, հորդորում էին ուտիններին թողնել Ադրբեջանը։ Այդ ժամանակ շատերն իսկապես ճամպրուկային տրամադրություններ ունեին, բայց չէին կարող հապճեպ որոշում կայացնել, քանի որ ունեին նաև անշարժ գույք, վերջ ի վերջո սրբություն համարվող գերեզմաններ։ Այսօր, սակայն սկսվել է ուտինների մասսայական արտագաղթը, նրանք վաճառքի են հանել իրենց անշարժ գույքը, ծերերը չեն հեռանում, սական երիտասարդներին էլ իրենց կողքը չեն ուզում պահել։ Ադրբեջանի իշխանության հավակնորդ ուժերը ոչնչով չեն զիջում ալիևյան կլանին և չպետք է ակնկալենք, որ երբևէ այնտեղ իշխանափոխության դեպքում կփոխվի վերաբերմունքն ազգային և կրոնական փոքրամասնություն կազմող բնիկների նկատմամբ, կամ հայերի և արցախյան հարցի նկատմամբ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր