Երկրպագուները այրել են «Պեսկարայի» նախագահի երկու մեքենաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալական «Պեսկարայի» նախագահ Դանիելե Սեբաստիանին հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու մտադրության մասին:
Թիմի նախագահը նման որոշում է ընդունել երկրպագուների չարագործությունից հետո: Անցած գիշեր անհայտ անձինք դյուրավառ հեղուկ են լցրել Սեբաստիանիին պատկանող երկու մեքենաների վրա և այրել դրանք: Վնասը գնահատվում է մի քանի տասնյակ հազար եվրո:
«Պեսկարայի» նախագահը հայտարարել է, որ վրդովված է տեղի ունեցածից: Վերջինիս գույքը վնասել են Իտալիայի առաջնության վերջին տուրում «Լացիոյից» կրած ջախջախիչ պարտությունից հետո` 2:6: