«Զենիթ»-ի երկրպագուները այրել են «Բորուսիա»-ի և Գերմանիայի դրոշները. ֆոտո
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Բորուսիա» - «Զենիթ» խաղի ժամանակ տհաճ միջադեպ է արձանագրվել: Ռուսական ակումբի երկրպագուները մարզադաշտի տրիբունայում այրել են Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի դրոշը, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Այդ դրվագը աննկատ չի մնացել ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների կողմից և մոտակա ժամանակում այդ կապակցությամբ կարգապահական գործ կբացվի «Զենիթ»-ի դեմ: