«Սպարտակի» երկրպագուները խաղի ժամանակ այրել են Թուրքիայի դրոշները. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Կռիլյա Սովետովի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/04/72096/]խաղի[/url] (1:0) ժամանակ Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները թուրքական մի քանի դրոշ են այրել:
Միջադեպը տեղի է ունեցել 2-րդ խաղակեսում: Հատկանշական է, որ դրոշները սկսել են այրել այն պահից, երբ «Սպարտակի» կազմում խաղադաշտ է մտել Յուրա Մովսիսյանը:
Երկրպագուների նման վարքագիծը պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ: