«Մանչեսթեր Յունայթեդը» սառեցրել է տոմսերի գները
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է կայացրել չբարձրացնել ԱՊԼ-ի շրջանակներում թիմի տնային հանդիպումների տոմսերի գները:
Գների համակարգը անփոփոխ է մնում վերջին հինգ մրցաշրջանների ընթացքում, այն կպահպանվի նաև 2017/18 մրցաշրջանում:
ԱՊԼ-ի հանդիպումներում աբոնեմենտի արժեքը մեծահասակների համար սկսվում է 532 ֆունտից: Մինչև 16 տարեկան երեխաների համար նախատեսված է զեղչերի համակարգ` մինչև 50 տոկոս:
Աբոնեմենտ ունեցող երկրպագուն 25 տոկոս զեղչի իրավունք ունի Անգլիական լիգայի գավաթի տնային խաղերում, իսկ այս մրցաշրջանում 25 տոկոս զեղչ` Եվրոպայի լիգայի հանդիպումներում:


