ՌԴ֊ն և Ուկրաինան սառեցրել են գազային պայմանագիրը
Ուկրաինայի և Ռուսաստանի դաշնության միջև սառեցվել է 2013 թ․ դեկտեմբերի 17֊ին ձեռք բերված գազային պայմանավորվածությունների փաթեթի իրականացումը։ Այս մասին Interfax-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Սուսլովը։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան ռուսական գազի գնի իջեցում է ստացել և կատարել վարկի առաջին վճարումը, սակայն ՌԴ֊ի առաջ իր պարտավորվածությունները չի կատարել։
Սուսլովը գտնում է, որ իրավահաջորդականության ապահովման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը ընդունի Ուկրաինայի նոր իշխանություններին։