«Սանթոսը» պատրաստ է իր հարձակվողին 30 մլն եվրոյով վաճառել «Բորուսիային»
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Գաբրիել Բարբոզայի գործակալ Վագներ Ռիբեյրոն հայտնել է ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի մասին:
«Գաբրիելի պայմանագրում նշված է հրաժարագնի չափը` 50 մլն եվրո: Սակայն կարիքից ելնելով «Սանթոսը» կընդունի նաև 30 միլիոնանոց առաջարկությունը:
Առաջարկ կա, կարող եմ դա հաստատել: Այն եկել է գերմանական մեծ` թոփ ակումբից: Բայց դա 25 միլիոնանոց առաջարկ է: Ես աշխատում եմ հնարավոր տրանսֆերի շուրջ», ասել է գործակալը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գաբրիելով հետաքրքրվող գերմանական ակումբը Դորտմունդի «Բորուսիան» է: