«Ռեալը» պատրաստ է Կազեմիրոյին 70 մլն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»
Հայտնի է դարձել, թե ինչ գումարի դիմաց է «Ռեալը» պատրաստ Կազեմիրոյին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մադրիդում բարձր են գնահատում Կազեմիրոյին, սակայն ակումբը պատրաստ է նստել բանակցություններին, եթե մանկունյանցիներն առաջարկեն 70 մլն եվրո:
«Ռեալը» հաշվի է առնում բրազիլացի հենակետային կիսապաշտպանի տարիքը, որը փետրվարին կդառնա 31 տարեկան, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամռանն ակումբը 80+20 մլն եվրո է ծախսել «Մոնակոյի» երիտասարդ հենակետային Օրելյեն Տչուամենիի համար:
«Մանչեսթեր Յունայթեդը» Կազեմիրոյի տրանսֆերը համարում է ստրատեգիապես կարևոր և պատրաստ է կրկնապատկել նրա աշխատավարձը, որը «Ռեալում» կազմում է տարեկան 7 մլն եվրո:
Կազեմիրոն «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականին, ակումբի հետ 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան: