Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը կոչ են արել անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կրեմլի հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը մտահոգություն են հայտնել զինված հակամարտության սրման վերաբերյալ Դոնբասում, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և ավերվածություններ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել դիվանագիտական ջանքերը Ուկրաինայում տիրող ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում: