3334 դիտում
09:44 07-02-2017
Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր գահավիժումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով շարունակում է իր գահավիժումը։ Ասվածի ապացույցը երեք տարի շարունակ ՀՀ պետական բյուջեի եկամուտների թերակատարումն է։
2016թ. պետական բյուջեով, ըստ տարեկան ճշգրտված պլանի, հարկային եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 162 մլրդ 778,8 մլն դրամ։ Այնինչ, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ հավաքագրվել է 1 տրիլիոն 79 մլրդ 689.1 մլն դրամ՝ նախատեսվածից ավելի քան 83 միլիարդ դրամ պակաս։ Մեկ էական հանգամանք ևս. բյուջեի հարկային եկամուտները հավաքագրվել են գերավճարների շնորհիվ, այդպես կանխավճարներով բուջե մուտք է եղել 138.2 մլն դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի քանի տնտեսագետներ տեղի ունեցածը Հայաստանի տնտեսության վատ վիճակի հետևանք համարեցին։ Ի վերջո, մի երկրում, որտեղ տնտեսությունը չի զարգանում, որտեղ հատկապես մանր ու միջին բիզնեսը գնալով փակվում է, բնական է, որ կնվազեն նաև հարկերը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
09:58 17-03-2021
Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել. «Ժողովուրդ»
1372 դիտում
10:07 21-03-2014
Հայաստանում տնտեսությունը շարունակում է մնալ անմխիթար վիճակում․ Ժողովուրդ
1371 դիտում
13:29 25-07-2022
Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 118.5% է․ Վահան Քերոբյան
Այս բաժնից
1198 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
2524 դիտում
08:00 20-11-2024
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»